Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԻՊ ահաբեկիչները ոչնչացրել են Պալմիրայի Հաղթական կամարը

10:51, երկուշաբթի, 05 հոկտեմբերի, 2015 թ.
ԻՊ ահաբեկիչները ոչնչացրել են Պալմիրայի Հաղթական կամարը

«Իսլամական պետություն» ծայրահեղական ահաբեկչական կազմավորումը Պալմիրայում ոչնչացրել է հին հռոմեական դարաշրջանում կառուցված Հաղթական կամարը: Այս մասին հաղորդում է հնագույն հուշարձանների պաշտպանության սիրիական գործակալությունը: Պատմաբանների ենթադրությամբ` Ք. ա. 2-րդ դարում կառուցված կամարը խորհրդանշում էր կայսերական բանակի տոնած հաղթանակներից մեկը: «Հաղթական կամարը փոշու կույտի է վերածվել»,- «Ֆրանս փրես» գործակալությանը պատմել է ակտիվիստ Մոհամմադ Հասան ալ-Հոմսին: Ահաբեկիչները ռումբերով էին պատել կամարը դեռևս մի քանի շաբաթ առաջ: Նշվում է, որ գրոհայինների հաջորդ նպատակը Պալմիրայի ամֆիթատրոնի ու սյունաշարի ոչնչացումն է։

ՅՈՒՆԵՍԿՕ-ն, արձագանքելով Հաղթական կամարի ոչնչացմանը, հայտարարել է, որ հնագույն այդ կոթողի ոչնչացումը ողբերգութուն է ողջ մարդկության համար:

Հիշեցնենք, որ իսլամիստները Պալմիրա քաղաքն իրենց վերահսկողության տակ են առել մայիսին: Պալմիրան ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության հուշարձաններից է, այն կառուցվել է Ք. ա. 1-2-րդ դարերում: Մինչև սիրիական հակամարտության սկսվելը Պալմիրան ամեն տարի 150 հազարից ավելի զբոսաշրջիկ էր ընդունում:

10660 | 0
Facebook