Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Մանկուց կուրանալ երազող ամերիկուհին իրականացրել է իր երազանքը

23:32, երկուշաբթի, 05 հոկտեմբերի, 2015 թ.
Մանկուց կուրանալ երազող ամերիկուհին իրականացրել է իր երազանքը

Այս 30-ամյա կինը վաղ մանկությունից երազել է կուրանալու մասին և վերջապես հասել է իր երազանքին: Հյուսիսային Կարոլինայում ապրող ամերիկուհի Ջեվալ Շուպինգը տառապում է «մարմնի ամբողջականության խախտման ցանկություն» հոգեկան հիվանդությամբ, որի զոհերը երազում են դառնալ հաշմանդամ, կտրել են տալիս իրենց ձեռքերը, ոտքերն, անգամ՝ սեռական օրգանները: Վաղ մանկությունից Ջեվալը երկար նայել է արևին, որ աչքերի դիմացը սևանա, 18 տարեկանից սկսել է կրել մուգ ակնոցներ, քայլել կույրերի ձեռնափայտով, սովորել Բրայլի այբուբենը: Սակայն դա էլ նրան չի բավարարել, նա ցանկացել է լիարժեք կուրանալ, աչքերին լցրել է տարատեսակ վնասակար կաթիլներ:
     2006-ին Ջեվալը գտել է մի հոգեբանի, ով էլ համաձայնել է նրա աչքերի մեջ սպիտակեցնող հեղուկ լցնել: Սկզբում ցավն անտանելի է եղել, սակայն Ջեվալին սփոփել է այն միտքը, որ շուտով կկատարվի նրա վաղեմի երազանքը: Բժիշկները, հակառակ նրա կամքին, սկսել են պայքարել տեսողության վերականգնման համար, սակայն՝ ապարդյուն: Սպիտակեցնող հեղուկ լցնելուց կես տարի անց նա ամբողջովին կուրացել է, և այսքան տարիների ընթացքում, ինչպես ինքն է խոստովանում մի վայրկյան անգամ չի զղջացել:

14236 | 3
Facebook