Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Եգիպտոսն առաջին անգամ հայտնել է իր կարծիքը Սիրիայում Ռուսաստանի գործողությունների մասին

16:33, կիրակի, 04 հոկտեմբերի, 2015 թ.
Եգիպտոսն առաջին անգամ հայտնել է իր կարծիքը Սիրիայում Ռուսաստանի գործողությունների մասին

«Ռուսական ավիատիեզերական ուժերի կողմից հասցված հարվածները Սիրիայում «Իսլամական պետության» ահաբեկիչների դիրքերին նպաստում են այդ երկրում ահաբեկչության ոչնչացմանը»,- հայտարարել է Եգիպտոսի արտգործնախարար Սամեխ Շուկրին, փոխանցում է Ռիա Նովոստին: Նա նաև շեշտել է, որ այն տեղեկատվությունը, որ տրամադրում են Ռուսաստանի ներկայացուցիչներն անմիջական շփումների ժամանակ, վկայում են այն մասին, թե ինչքան է Ռուսաստանն ուշադրություն դարձնում ահաբեկչության կանխարգելմանն ու ոչնչացմանը:

Արտգործնախարարի խոսքերը դարձել են Եգիպտոսի առաջին պաշտոնական հայտարարությունը Սիրիայում Ռուսաստանի ձեռնարկած գործողություններին:

12313 | 0
Facebook