Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ռուսաստանի ռազմական գործողությունները Սիրիայում հրեշավոր սխալ են». Դևիդ Քեմերոն

15:43, կիրակի, 04 հոկտեմբերի, 2015 թ.
«Ռուսաստանի ռազմական գործողությունները Սիրիայում հրեշավոր սխալ են». Դևիդ Քեմերոն

Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնն անդրադարձել է Ռուսաստանի կողմից Սիրիայի նախագահ Բաշար Ասադին աջակցություն ցուցաբերելուն ու իսլամիստների դեմ օդային հարվածներ հասցնելուն: Նա մասնավորապես նշել է. «Նրանք (Ռուսաստանը) աջակցում են դահիճ Ասադին, դա հրեշավոր սխալ է ինչպես նրանց, այնպես էլ ողջ աշխարհի համար: Դրա հետևանքով տարածաշրջանում անկայունությունն էլ ավելի կսրվի»:

Քեմերոնը ևս հայտարարել է, որ Ռուսաստանը ռմբակոծում է ոչ թե «Իսլամական պետության», այլ սիրիական ընդդիմության հենակետերը:

Ավելի վաղ էլ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել էր, որ Սիրիայի ճգնաժամը միայն քաղաքական լուծում ունի:

9327 | 4
Facebook