Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կայացավ Երևանի կիսամարաթոնը (լրացված)

15:36, կիրակի, 04 հոկտեմբերի, 2015 թ.
Կայացավ Երևանի կիսամարաթոնը (լրացված)
     Այսօր Երևանում առաջին անգամ անցկացվեց է Երևանի կիսամարաթոնը։ Այն մեկնարկեց երգ-երաժշտությամբ, մարզական վարժանքներով, պարերով։

Վաղ առավոտյան կիսամարաթոնի մեկնարկը տվեցին 1 կմ մանկական վազքի մասնակիցները: Մինչև 12 տարեկան երեխաների տարիքային խմբում առաջին երեք տեղերը զբաղեցրեցրած երեխաները պարգևատրվեցին մրցանակներով:

Այնուհետև Հանրապետության հրապարակից իրենց կիսամարաթոնյան վազքն սկեսեցին մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ, դեսպաններ և դեսպանատների աշխատակիցներ, ինչպես նաև «Run Yerevan Charity Runners Team»-ի անդամները, որոնք վազում էին բարեգործական նպատակով՝ մանկական ուղեղային կաթվածով (ՄՈՒԿ) երեխաներին անհրաժեշտ գույք գնելու համար գումար հավաքելու: Նշենք, որ Երևանի կիսամարաթոնը անցկացվեց «Էրեբունի-Երևան» տոնակատարության միջոցառումների շրջանակում՝ առաջին անգամ։
    

10 կիլոմետրանոց մրցավազքի առաջին և երկրորդ տեղերը՝ տղամարդկանց մասնակիցների շրջանում զբաղեցրել են Երվանդ Մկրտչյանը և Աշոտ Հայրապետյանը, 21 կիլոմետրանոց մրցավազքի հաղթողները ՀՀ քաղաքացիներ չեն:

10 կմ հեռավորության մրցում
     կին հաղթողներ

     1-ին տեղ՝ Աննա Ռուսկիխ
     2-րդ տեղ՝ Աննա Սապրիկինա
     3-րդ՝ Սիլվիա Յուսեֆին

տղամարդ հաղթողներ
     1-ին տեղ՝ Երվանդ Մկրտչյան
     2-րդ տեղ՝ Աշոտ Հայրապետյան
     3-րդ՝ Միխայիլ Պեշկով

Մրցանակներ

1--ին տեղի մրցանակակիրը կստանա 200.000, 2-րդ տեղինը՝ 150.000, 3-րդ տեղը զբաղեցրած հաղթողը՝ 100 հազար դրամ:

21 կմ հեռավորության մրցում
     կին հաղթողներ

1-ին տեղ` Օլգա Սկրիպակ
     2-րդ տեղ` Կատարինա Անդեր
     3-րդ տեղ` Էլոդի Բիոլայ

Տղամարդ հաղթողներ
     1-ին տեղ` Ռինաս Ախմադեև
     2-րդ տեղ` Սեյմեդհի Շարիֆհի
     3-րդ տեղ` Սանտիագո Մեզկուտա

Այս մարզական միջոցառման կազմակերպիչները տարբեր հեռավորության մրցավազքերի համար սահմանել են նաև տարբեր դրամական պարգևներ՝ 21 կիլոմետրանոց մրցավազքի 1-ին տեղի համար՝ 1.000,000, 2-րդ տեղի համար՝ 750.000, 3-րդ տեղի համար՝ 500.000 դրամ մրցանակներ:

Բացի անհատական մրցանակներից, սահմանվել է նաև թիմային երեք մրցանակ՝ «ամենատարեց մասնակից»,«ամենաարագ մասնակից» և «ամենալավ աջակցողներն ունեցող» թիմերի համար:

3630 | 0
Facebook