Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սմբատ Մարգարյանը՝ երիտասարդների Եվրոպայի փոխչեմպիոն

14:28, կիրակի, 04 հոկտեմբերի, 2015 թ.
Սմբատ Մարգարյանը՝ երիտասարդների Եվրոպայի փոխչեմպիոն
     Լեհաստանում մեկնարկել է ծանրամարտի պատանիների ու մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը: Մինչև 23 տարեկանների 56 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնում էր Սմբատ Մարգարյանը։ Նա, պոկելով 102 կգ և հրելով 139 կգ, երկամարտի 241 կգ արդյունքով հռչակվեց Եվրոպայի փոխչեմպիոն։ Նշենք, որ պոկում վարժությունում 102 կգ-անոց ծանրաձողը Սմբատը կարողացավ գլխավերևում պահել միայն 3-րդ փորձից՝ առաջատար իսպանացի Ժոզուե Բրաչիին զիջելով 15 կգ: Սակայն, հրում վարժությունում Սմբատը, բարձրացնելով 139 կգ, նվաճեց փոքր ոսկե մեդալ: Իսկ երկամարտի 241 կգ արդյունքը մեր մարզիկին թույլ տվեց բարձրանալ երկրորդ հորիզոնական և հռչակվել Եվրոպայի մինչև 23 տարեկանների փոխչեմպիոն:
3314 | 1
Facebook