Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայտնաբերվել է 4000-ամյա վաղեմության «ծիսական սաունա»

16:10, կիրակի, 04 հոկտեմբերի, 2015 թ.
Հայտնաբերվել է 4000-ամյա վաղեմության «ծիսական սաունա»

Օրքնեյի կղզիախմբի կղզիներից մեկում՝ Ուեսթրեյում, հնագետները հայտնաբերել են յուրահատուկ կիսաստորգետնյա շինություն՝ 4000-ամյա վաղեմության: Մասնագետներն այն անվանել են «ծիսական սաունա»՝ ելնելով բնորոշ նշաններից: Հնագույն «սաունան» ունի օջախ, պատերին՝ խորացող խորշեր և միացված է ջրի մեծ ավազանին: Այնտեղ նաև հայտնաբերվել են ջերմային մշակման ենթարկված քարեր: Հավանաբար, դրանք տաքացվել են խարույկի վրա, այնուհետև գցել ջրի մեջ՝ ստեղծելով գոլորշի:

«Սաունայի» շուրջբոլորը եղել է բնակավայր, հայտնաբերվել են 30 տներ՝ օջախներով, ինչպես նաև՝ գերեզմանատեղի: Վարկածներ կան, որ 4000-ամյա շինությունն ավելին է եղել, քան ուղղակի բաղնիք, այն, հնարավոր է, կիրառվել է ծիսական նպատակներով, կամ էլ այնտեղ ծննադաբերել են կանայք: Հնարավոր է նաև՝ տարեցներն ու հիվանդները տեղափոխվել են այնտեղ՝ հանդերձյալ կյանք ուղևորվելու նպատակով: «Մենք այդ ամենի բացահայտման ամենաառաջին աստիճանի վրա ենք դեռ, հուսանք, հետագա պեղումները ցույց կտան, թե կոնկրետ ինչի համար է կիրառվել այս մեծածավալ շինությունը»,- ասել է Շոտլանդիայի՝ պատմական արժեքների կառավարական գործակալության ներկայացուցիչ Ռոդ Մաքքալեխը:

11263 | 0
Facebook