Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Դաժան վթար Երևան-Սևան մայրուղում, վարորդն ու ուղևորը զոհվել են այրվող մեքենայի մեջ

12:20, կիրակի, 04 հոկտեմբերի, 2015 թ.
Դաժան վթար Երևան-Սևան մայրուղում, վարորդն ու ուղևորը զոհվել են այրվող մեքենայի մեջ
     Այսօր` հոկտեմբերի 4-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Քաղսի գյուղում: Ժամը 08:30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 43-րդ կմ հատվածում Opel մակնիշի 34 QՏ 008 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դեպի Երևան ընթանալիս` դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կամրջի հերևանությամբ գտնվող էլեկտրասյանը և գլխիվայր շրջվել, հայտնվել կամրջի տակ: Շրջվելու հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել՝ այն վերածելով մոխրակույտի, իսկ մեքենայում գտնվող վարորդն ու ուղևորն ամբողջովին այրվել են:
16022 | 2
Facebook