Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ֆրանսիայում ջրհեղեղի հետևանքով 12 մարդ է զոհվել

11:20, կիրակի, 04 հոկտեմբերի, 2015 թ.
Ֆրանսիայում ջրհեղեղի հետևանքով 12 մարդ է զոհվել

Ֆրանսիայի հարավում հորդառատ անձրևները ջրհեղեղի պատճառ են դարձել, ինչի հետևանքով 12 մարդ է զոհվել. հաղորդվում է, որ Բրագ գետը դուրս է եկել իր ափերից: Առաջին 3 զոհերը Բիոտ կոմունայի ծերանոցի բնակիչներ են եղել: Եվս 5 մարդ զոհվել է Մանդել լա Նապուլ քաղաքում, նրանք մահացել են մեքենաներն ստորգետնյա կայանատեղիներում կայանելու ժամանակ: Զոհեր կան նաև Կանն քաղաքում, այնտեղ արտակարգ դրություն է հայտարարված:

9398 | 0
Facebook