Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մասնագետները կապ են գտել մարդու հասակի և քաղցկեղով հիվանդանալու միջև

23:08, շաբաթ, 03 հոկտեմբերի, 2015 թ.
Մասնագետները կապ են գտել մարդու հասակի և քաղցկեղով հիվանդանալու միջև
     Շվեդ գիտնականները պարզել են, որ բարձրահասակ մարդկանց մոտ քաղցկեղով հիվանդանալու հավանականությունն ավելի մեծ է, քան միջահասակների:
     Մասնագետները նշել են, որ հասակի յուրաքանչյուր հավելյալ 10 սանտիմետրը տղամարդկանց մոտ ուռուցքային հիվանդության ռիսկը մեծացնում է 11%-ով, իսկ կանանց շրջանում՝ 18%-ով։
     Սա բացատրվում է մի քանի հանգամանքով:
     Օրինակ, որ բարձրահասակ մարդկանց օրգանիզմում բջիջների քանակն ավելի մեծ է, ուստի դրանց` չարորակ գոյացության վերածվելու հավանականությունը` ևս։
     Մեկ այլ հիմնավորմամբ էլ` խոշորամարմին մարդիկ ավելի շատ են ուտում, ինչը քաղցկեղի առաջացման ռիսկ է պարունակում:
8702 | 0
Facebook