Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Սա հիասքանչ հնարավորություն է սպորտը զարգացնելու համար»․ Արսեն Ջուլֆալակյանը՝ Գնել Մեջլումյանի անվան 10-րդ միջազգային մրցաշարի մասին

17:41, շաբաթ, 03 հոկտեմբերի, 2015 թ.
«Սա հիասքանչ հնարավորություն է սպորտը զարգացնելու համար»․ Արսեն Ջուլֆալակյանը՝ Գնել Մեջլումյանի անվան 10-րդ միջազգային մրցաշարի մասին
     Հոկտեմբերի 2-ից 3-ը Երևանի «Միկա» մարզահամալիրում կայացավ ազատ ոճի ըմբիշ ԽՍՀՄ կրկնակի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն, ԽՍՀՄ և աշխարհի գավաթակիր, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր և Բարի կամքի խաղերի արծաթե մեդալակիր Գնել Մեջլումյանի անվան 10-րդ հոբելյանկան միջազգային կարգի գավաթի խաղարկությունը: Մրցաշարում իրենց ուժերը չափեցին 1999, 2000 և 2001 թվականին ծնված ըմբիշները՝ 150 մարզիկներ Երևանից, Հայաստանի բոլոր մարզերից, Լեռնային Ղարաբաղի հանրապետությունից, Վրաստանից և Իրանից: Այսօր տեղի ունեցան եզրափակիչ գոտեմարտերը։ Հաղթանակ տոնեց «Երևան-1» թիմը, երկրորդ հորիզոնականում է Լոռու հավաքականը, իսկ լավագույն եռյակը եզրափակեց Կոտայքի թիմը։ Մրցաշարին ներկա էր նաև օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը․ «Ցավոք, երբ Գնել Մեջլումյանը սպորտի մեջ էր, ես շատ փոքր էի և չեմ հիշում նրա գոտեմարտերը։ Սա հիասքանչ հնարավորություն է սպորտը զարգացնելու համար։ Ցանկանում եմ շնորհավորել բոլոր մարզիկներին՝ անկախ արդյունքից, քանի որ նույնիսկ պարտվելու դեպքում նման մրցաշարերի միջոցով է, որ հնարավոր է զարգացնել հմտությունները՝ հաջողությունների հասնելու համար։ Շատ ուրախ եմ, որ այս ամենը կազմակերպվել է։ Տա Աստված, որ նման միջոցառումները ավելի շատ լինեն»,- Արսեն Ջուլֆալակյանի խոսքն է փոխանցում ՄԱՄՈՒԼ․am-ի թղթակիցը։
3604 | 0
Facebook