Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մուրացկանների վիճաբանությունը. «Սա իմ տարածքն ա, ստեղ ես եմ նստում, դու ո՞վ ես, որ պիտի գաս, իմ գործին խփես»

18:30, շաբաթ, 03 հոկտեմբերի, 2015 թ.
Մուրացկանների վիճաբանությունը. «Սա իմ տարածքն ա, ստեղ ես եմ նստում, դու ո՞վ ես, որ պիտի գաս, իմ գործին խփես»

Տեղի ու տարածքի համար կռիվ են տալիս ոչ միայն իշխանավորները, ոչ միայն առևտրով զբաղվողները, այլև մուրացկանները: Բնավ էլ նորություն չէ, որ մուրացկանությունը շատերի համար դարձել է մասնագիտություն և բիզնես: Երիտասարդական մետրոյի գետնանցումի աստիճանների վրա գիշերուզոր մուրացկանությամբ զբաղվող տարեց կինն այսօր վիճաբանում էր մեկ ուրիշ մուրացիկ կնոջ հետ` պահանջելով հեռանալ իր տարածքից: «Սա իմ տարածքն ա, ստեղ ես եմ նստում, դու ով ես, որ պիտի գաս իմ գործին խփես»,- ասում էր նա: Մյուսը, որը փոքրամարմին ու ցածրահասակ կին էր և առաջին հայացքից` անօգնական ու խեղճ, պաշտպանում էր իրեն` պնդելով, որ երբ ուզի կգա ու ոչ ոք չի կարող իրեն արգելել:

Տարածքի «տեր ու տիրական» ներկայացող կինը, որն ամեն օր այդ աստիճաններին նստած փող է մուրում, իր բախտակցին հանդիմանում էր, թե «դու տղա ունես, տուն ունես», էլ ինչո՞ւ ես գալիս «գործիս խփում»:

ՄԱՄՈՒԼ.am-ի թղթակցի միջամտությանը, թե ինչ հիմունքներով է նա արգելում այդ կնոջն իր օրվա հացի փողն աշխատել, որ նրանք երկուսն էլ ունեն հավասար իրավունքներ, վերջինը` ձայնը բարձրացնելով, ձեռնափայտը պարզեց այդ կնոջ ուղղությամբ. «Էսի ա՞ օրվա հացի կարոտ: Արի գնանք իմ տունն էլ տես, սրա տունուտեղն էլ տես: Աղայի նման ա ապրում: Բերում, կանգնցնում են ստեղ, ասում են` աշխտի, հետո գալիս, ավտոներով տուն են տանում…սաղ դրան ճանաչում են, մլիցեքի հետ ա գործ անում, ո՞վ ունի դրա հնարավորությունը… խեղճ ա, բա ի῀նչ ա…»:

5829 | 0
Facebook