Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Երևանում տեղի ունեցավ վազքի միջազգային կիսամարաթոնը

17:11, շաբաթ, 03 հոկտեմբերի, 2015 թ.
Երևանում տեղի ունեցավ վազքի միջազգային կիսամարաթոնը
     Այսօր առաջին անգամ Երևանում տեղի ունեցավ վազքի միջազգային կիսամարաթոնը՝ «Երևան ՌԱՆԱՐՄ 2015»-ը, որի նպատակն էր խթանել մարզաձևի տարածմանը, քարոզել առողջ ապրելակերպ և Հայաստանում զարգացնել սպորտային տուրիզմը: Միջոցառումը ներառում էր 4 վազքարշավ՝ կիսամարաթոն (21,097 կմ), փոխանցումավազք (2 x 10,550 կմ), 5 կմ վազք և 2,5 կմ վազք` 12–ից 18 տարեկան դպրոցականների համար: Նշենք, որ միջոցառմանը ներկա էր նաև աշխարհի և Եվրոպայի չեմպիոն ֆրանսիահայ ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆն, ով այս օրերին Երևանում է։ Նա ժամանել է Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ, ռեկորդակիր մարզիկ Ռոբերտ Էմմիյանի հրավերով։ Մարաթոնին մասնակցել են նաև Լիտվայի թեթև աթլետիկայի ֆեդերացիայի նախագահը և Հունաստանի թեթև աթլետիկայի ֆեդերացիայի փոխնախագահը։
4693 | 0
Facebook