Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Պուտինը շնորհավորել է Արմեն Ջիգարխանյանին 80-ամյակի առթիվ

15:42, շաբաթ, 03 հոկտեմբերի, 2015 թ.
Պուտինը շնորհավորել է Արմեն Ջիգարխանյանին 80-ամյակի առթիվ
     Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանին 80-ամյակի առթիվ: Այս մասին տեղեկանում ենք gazeta.ru-ից, որն էլ վկայակոչում է Կրեմլի մամուլի ծառայությանը։
     «Դուք իսկապես պատկանում եք հայրենական մշակույթի ականավոր գործիչների թվին։ Դուք ապրել և զգացել եք Ձեր ամեն մի աշխատանքը ևʹ կինոյում, ևʹ թատրոնում: Յուրաքանչյուր կերպար բացված է իսկական վարպետի և ստեղծարարի խորությամբ և նուրբ հոգեբանությամբ: Կարևոր է, որ այսօր էլ Դուք ակտիվ մասնակցում եք հետաքրքիր ստեղծագործական նախագծերին, ղեկավարում եք տաղանդավոր համախոհների խումբը»,- նշվում է հաղորդագրության մեջ:
     Արմեն Ջիգարխանյանը հայտնի է «Բարև, ես եմ», «Եռանկյունի», «Տղամարդիկ», «Երբ գալիս է սեպտեմբերը», «Հարսնացուն հյուսիսից» և մի շարք այլ ֆիլմերում իր դերերով:
5702 | 0
Facebook