Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Աֆղանստանում ռմբակոծել են «Բժիշկներ առանց սահմանների» հիվանդանոցը

16:31, շաբաթ, 03 հոկտեմբերի, 2015 թ.
Աֆղանստանում ռմբակոծել են «Բժիշկներ առանց սահմանների» հիվանդանոցը

Շենքում այդ պահին եղել են 105 հիվանդներ և նրանց խնամողները, ինչպես նաև ավելի քան 80 բժիշկներ. «Մենք խորապես ցնցված ենք հարձակումից, մեր աշխատակիցների, հիվանդների և ծանր հղիների սպանությամբ», - ասել է հումանիտար կազմակերպության տնօրեն Բարտ Յանսենսը:

«Հոսպիտալին հասցված վնասը կարող է ԱՄՆ-ի ռազմական օդանավերի հարվածների հետևանք լինել»,- ենթադրել է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի զորքերի ներկայացուցիչը: Նա հստակեցրել է, որ ամերիկյան ավիացիան շաբաթ օրն առավոտյան ռմբակոծում էր հենց այդ տարածքը: «Հարվածը կարող էր հասանելի լինել այդտեղ գտնվող բժշկական հաստատություններին: Այս միջադեպը հետաքննվում է»,- մեջբերել է Reuters-ը:

«Բժիշկներ առանց սահմանների» տուժածներին օգնություն են ցուցաբերում չորս հիվանդանոցներ, որոնք գտնվում են Քաբուլիում, արևելքում գտնվող հարևան Հոստում, հյուսիսային հատվածում գտնվող Քունդուզում և երկրի հարավ-արևմուտքում գտնվող Լաշկարգախում: 2014 թ.-ին նրանք կատարել են շուրջ 8000 վիրահատություն և ավելի քան 300 հազար խորհրդակցություններ, ընդունել են 40 հազար ծնունդ:

Կազմակերպությունը սկսել է աշխատել Աֆղանստանում 1980 թվականից, որպեսզի տեղաբնակների համար ապահովի որակյալ բուժում: Բուժհաստատությունն իր գործունեությունն իրականացնում է մասնավոր ֆինանսավորմամբ և չի ընդունում կառավարության կողմից ոչ մի գումար:

5161 | 0
Facebook