Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հոկտեմբերի 4-ին մայրաքաղաքի մի շարք փողոցներ փակ կլինեն

14:40, շաբաթ, 03 հոկտեմբերի, 2015 թ.
Հոկտեմբերի 4-ին մայրաքաղաքի մի շարք փողոցներ փակ կլինեն
     «Էրեբունի-Երևան 2797» միջոցառման շրջանակում Երևանի քաղաքապետարանի և «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի հետ համատեղ կազմակերպված Երևանյան կիսամարաթոնի անցկացմամբ պայմանավորված՝ հոկտեմբերի 4-ին, առավոտյան ժամը 07:00-ից մինչև 13:30-ը մայրաքաղաքի որոշ հատվածներում ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը:
     Տրանսպորտային միջոցների համար նշված ժամանակահատվածում փակ կլինեն, մասնավորապես, Հանրապետության, Ստ. Շահումյանի անվ. հրապարակները, Վազգեն Սարգսյան, Նալբանդյան, Վարդանանց, Ալեք Մանուկյան, Իսահակյան, Մոսկովյան, Սարյան, Լեոյի փողոցները: Երթևեկության համար նշված ժամանակահատվածում փակ կլինի նաև Հրազդանի կիրճի մինչև Դավթաշենի կամուրջ ընկած հատվածը: Փակ կլինեն նաև Հաղթանակի կամուրջը, Արգիշտի, Բեյրութի փողոցները, Աբովյան փողոցից մինչև Պուշկինի փողոց, Սախարովի հրապարակից մինչև Նալբանդյան փողոց ընկած հատվածները:
     Պատճառած ժամանակավոր անհարմարության համար քաղաքապետարանը հայցում է ձեր ներողամտությունը:
5280 | 1
Facebook