Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Մենք պաշտպանում ենք Ռուսաստանը` ահաբեկչության սպառնալիքից». Դ. Մեդվեդևը` Սիրիայում ռազմական օպերացիայի մասին

13:15, շաբաթ, 03 հոկտեմբերի, 2015 թ.
«Մենք պաշտպանում ենք Ռուսաստանը` ահաբեկչության սպառնալիքից». Դ. Մեդվեդևը` Սիրիայում ռազմական օպերացիայի մասին

«Մեր պաշտպանական ծախսերն այնքան էլ քիչ չեն: Դրանք հիմնավորված են` պայմանավորված երկրի ներկայիս իրավիճակով և ռազմական ինքնաթիռները վերափոխելու անհրաժեշտությամբ: Այդ ծախսերի համար միջոցները բավարար են, որպեսզի կատարենք որոշակի ռազմական առաջադրանքներ, որը ներկայումս իրականացվում է Սիրիայում` Ռուսաստանի Զինված Ուժերի կողմից», - ասել է Մեդվեդևը` Russia 24 ին-ին տված հարցազրույցում:

«Մենք պաշտպանում ենք Ռուսաստանի ժողովրդին ահաբեկչության սպառնալիքից, քանի որ ավելի լավ է դա անել արտերկրում, քան պայքարել ահաբեկչության դեմ երկրի ներսում», - ասել է նա` նշելով, որ Ռուսաստանը «ցավոք սրտի, շատ դժվարին փորձառություն է հաղթահարում` պայքար մղելով ահաբեկչության դեմ»:

Հիշեցնենք` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ դիմել էր ՌԴ Դաշնային խորհրդին` արտասահմանում ռուսական զինված ուժեր դուրս բերելու թույլտվության խնդրանքով: Դաշնության խորհուրդը հաստատել էր այս խնդրանքը: Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ռուսական օդանավերն սկսել են օդային ռազմական գործողություններ` դիպուկ հարվածներ հասցնելով Սիրիայում գտնվող ԻՊ ահաբեկիչներին:

Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խնդրանքով, Ռուսաստանը` Իսլամական պետության դեմ պայքարում, մտադիր է օգտագործել բացառապես ինքնաթիռներ: Միջազգային իրավունքը թույլ է տալիս ուժի կիրառումը օտարերկրյա պետության երկրի տարածքում կա´մ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշմամբ, կա´մ ինքնապաշտպանական կարգով, կա´մ էլ` այդ պետության իշխանությունների խնդրանքով:

4959 | 0
Facebook