Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Երբ չեմ խաղում, մշտապես գլխացավերի մեջ եմ». Արմեն Ջիգարխանյանը նշում է ծննդյան 80-ամյա հոբելյանը

14:08, շաբաթ, 03 հոկտեմբերի, 2015 թ.
«Երբ չեմ խաղում, մշտապես գլխացավերի մեջ եմ». Արմեն Ջիգարխանյանը նշում է ծննդյան 80-ամյա հոբելյանը

«Ես ապրում եմ՝ թատրոնի հետ եմ, արվեստի հետ եմ, ամեն օր դրա հետ ապրում, դրա դեմ պայքարում, դրանով ուրախանում, հետո տխրում եմ: Այդ ամենը կյանքն է: Միշտ պիտի հիշենք, որ կյանքն ու հիասթափությունները փոխկապակցված են: Պիտի օրգանիզմդ պատրաստ լինի, որ եթե գործ ես անում, ուրեմն գուցե հիասթափվես: Չէ՞ որ վաղը նոր էմոցիա կգա, կմտածես՝ ինչի՞ այս ինչ բանն այսպես չարեցի: Դրա համար պիտի չվախենաս… հիասթափությունը, իհարկե, դժվար բան է, այն կարող է մարդուն ոչնչացնել, բայց առանց դրա հնարավոր չի ապրել»,- հարցազրույցներից մեկի ժամանակ անկեղծացել է Արմեն Ջիգարխանյանն, ով այսօր դարձավ 80 տարեկան:

Առաջին անգամ բեմ է դուրս եկել 1955-ին` Երևանի Կ.Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում: 1955-67-ին աշխատել է Երևանի Կ.Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում` որպես դերասան: Այնուհետև տեղափոխվել է Մոսկվայի Լենինյան կոմսոմոլի թատրոն: Խաղացել է Մոսկվայի Վ.Մայակովսկու անվան թատրոնում: Հանդես է եկել բազմաթիվ ներկայացումներում`«Ցանկությունների տրամվայ», «Կատուն շիկացած տանիքում», «Ռիչարդ Երրորդ», «Հատակում» և այլն: 1979-ին Վլադիմիր Վիսոցկու հետ խաղացել է «Հանդիպման վայրը փոխել չի կարելի» 5-սերիանոց ֆիլմում: 1996թ-ից ղեկավարում Մոսկվայի դրամատիկական թատրոնը: Նկարահանվել է ավելի քան 250 գեղարվեստական և հեռուստաֆիլմերում: Գրանցվել է Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում` որպես ամենաշատ նկարահանված դերասան:

«Եռանկյունի» ֆիլմի համար Արմեն Ջիգարխանյանն արժանացել է ՀՀ Պետական մրցանակի: Պարգևատրվել է մի շարք կառավարական շքանշաններով: Արժանացել է Ռուսաստանի և Հայաստանի ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչման: 2010-ին արժանացել է ՀՀ Պետական մրցանակի, 2013-ին` հայկական «Հայակ» ազգային կինոյի մրցանակաբաշխության Հատուկ մրցանակի:

3941 | 0
Facebook