Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Ինչո՞ւ Սերժ Սարգսյանը չէր խոսում Հայաստանի երազանքների մասին. «168 ժամ»

11:18, շաբաթ, 03 հոկտեմբերի, 2015 թ.
Ինչո՞ւ Սերժ Սարգսյանը չէր խոսում Հայաստանի երազանքների մասին. «168 ժամ»

«Վրաստանը փոքր երկիր է, որն ունի մեծ սիրտ ու ավելի մեծ երազանքներ»,- այսպես է սկսել ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում իր ելույթը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: «Մեր տեսլականը հստակ է այնպես, ինչպես և մեր ապագան»,- հայտարարել է Ղարիբաշվիլին: Երկու օր առաջ նույն ամբիոնից ելույթ էր ունեցել նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ով խոսել էր առավելապես ղարաբաղյան հակամարտության, հայ-ադրբեջանական սահմանային լարվածության և անվտանգության թեմաների վերաբերյալ: Այդ խնդիրների ու հնչած ձևակերպումների տեսանկյունից Սերժ Սարգսյանի ելույթը հաջողված էր և համարժեք այս օրերին տեղի ունեցող իրադարձություններին, ինչն ընդունում են անգամ նրա ընդդիմախոսները: Տվյալ դեպքում, խոսքը, սակայն, ՄԱԿ-ի ամբիոնի կամ առաջնորդների հռետորաբանության մասին չէ: Ինչո՞ւ Սերժ Սարգսյանը չէր խոսում Հայաստանի երազանքների մասին, այն դեպքում, երբ մենք՝ հայերս, գոնե մեր ինքնագնահատականի առումով, ունենք ավելի մեծ սիրտ և միշտ դա ներկայացնում ենք՝ որպես առավելություն՝ մեր հարևանների հետ համեմատվելիս: Խնդիրն այն է, որ Հայաստանը՝ որպես պետություն, հայ հասարակությունը՝ որպես հանրույթ, ըստ էության, չունի երազանք: Նաև երազանքի բացակայությունն է պատճառը, որ Հայաստանը թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքական հարցերում առաջնորդվում է իրավիճակային, այսրոպեական շահերով ու դիրքորոշումներով, մի օր տրվում է Ռուսաստանին, մի քանի օր անց հավատարմության երդում է տալիս Արևմուտքին:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում
4424 | 3
Facebook