Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ջորկաեֆը խաղադաշտ դուրս եկավ Երևանում

22:17, ուրբաթ, 02 հոկտեմբերի, 2015 թ.
Ջորկաեֆը խաղադաշտ դուրս եկավ Երևանում
     Այս օրերին Երևանում է աշխարհի և Եվրոպայի չեմպիոն հայազգի ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆը։ Այսօր «Փյունիկ» ակումբի մարզադաշտում տեղի ունեցավ բարեգործական ֆուտբոլային հանդիպում։ Խաղադաշտում էր նաև Ֆրանսիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Յուրի Ջորկաեֆը։ Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1։1 հաշվով։ Նշենք, որ խաղի ողջ հասույթը ուղղվելու է սահմանամերձ Խաչիկ գյուղի դպրոցի և Գավառ քաղաքի մանկատան սաների համար մարզական հանդերձանքի ձեռբերմանը: Հանդիպումից հետո երկրպագուները հնարավորություն ստացան լուսանկարվել իրենց կուռքի հետ և ինքնագրեր ստանալ։
3721 | 0
Facebook