Խնդրում ենք սպասել...

Միջազգային

2016 թվականին General Motors-ը ավտոպիլոտի մասշտաբային թեստեր կսկսի

22:16, շաբաթ, 03 հոկտեմբերի, 2015 թ.
2016 թվականին General Motors-ը ավտոպիլոտի մասշտաբային թեստեր կսկսի
     General Motors կոնցեռնը 2016 թվականի վերջին մտադիր է սկսել ավտոնոմ կառավարմամբ ավտոմեքենաների մասշտաբային թեստեր: Այդ մասին ներդրողների համաժողովին հայտնել է ընկերության ղեկավար Մերի Բառան: Համակարգը կտեղադրեն Chevrolet Volt էլեկտրամոբիլների վրա, և կգործարկեն դրանք, այդ թվում և քարշերինգի համակարգում: Ենթադրվում է, որ հատուկ բջջային հավելվածի օգնությամբ ավտոմեքենան հնարավոր կլինի կանչել տան մոտ: Դրանից հետո քարտեզի վրա անհրաժեշտ է նշել ժամանման վայրը, և ավտոմեքենան ինքնուրույն տեղ կհասցնի ուղևորներին: Ընդ որում ավտոպիլոտը կկարողանա կայանել առանց վարորդի միջամտության, ինչպես նաև տեղեկատվություն ուղարկել սերվիսային կենտրոն հնարավոր անսարքության մասին: Սերիական արտադրության մեջ առաջինը կհայտնվի Super Cruise անվամբ համակարգը, այն կտեղադրեն CT6 սեդանի վրա: Համակարգն աշխատում է ադապտացված կրուիզ-կոնտրոլի սկզբունքով, բայց ընդարձակված գործառույթներով: Այն կարող է կառավարել ղեկը շրջադարձի ժամանակ, պահպանել երթևեկման շարքը և կրկնօրինակել առջևի մեքենայի մանեվրերը: Այժմ միանգամից մի քանի ընկերություններ են աշխատում ավտոպիլոտի ստեղծման վրա: Այդ հարցում բոլորից առաջ է անցել Google կորպորացիան: Մայիսին ամերիկացիները հայտարարեցին, որ առաջին 100 առանց վարորդ ավտոմեքենաները ստեղծվելու են 2015 թվականին: Մոդելի սերիական արտադրությունը կհարթեցվի արդեն 5 տարի անց:
5171 | 0
Facebook