Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

«Փորձեն չսիրել՝ կտա, աչքը կհանի». «Առավոտ»

10:15, ուրբաթ, 02 հոկտեմբերի, 2015 թ.
«Փորձեն չսիրել՝ կտա, աչքը կհանի». «Առավոտ»

«Մ.թ.ա. 5-րդ դարի չինացի մտածող Լաո Ցզին նշում է, որ ամենալավ իշխանությանն այն է, որի գոյության մասին ժողովուրդը ոչինչ չգիտի։ Ավելի վատն այն իշխանությունն է, որը հայցում է ժողովրդի սերը։ Շատ վատն է այն, որից ժողովուրդը վախենում է։ Իսկ ամենավատ տարբերակն այն է, երբ ժողովուրդն իր իշխանությանն արհամարհում է։ Սիրո և վախի, Լաո Ցզիի դասակարգմամբ, «միջանկյալ տարբերակներն», իմ կարծիքով, իրար մոտ են։ Պարզապես «սեր» բառն այստեղ տեղին չէ. ժողովրդավարական երկրներում իշխանություններին ոչ թե սիրում են, այլ ընտրում են, որպեսզի նրանք ժամանակավորապես կատարեն իրենց պարտականությունները։ Եթե վատ են կատարում, հաջորդ անգամ չեն ընտրում։ Ահա և ամբողջ «սիրավեպը»։
     Այս ամենը ես հիշեցի այն առիթով, որ ցանկացած քաղաքապետի կամ մարզպետի մասին որևէ բացասական բառից հետո մենք ստանում ենք բազմաթիվ մեկնաբանաթյուններ (ենթադրաբար, մարզպետարանի կամ քաղաքապետարանի աշխատակիցներից), որոնք պնդում են, թե «ժողովուրդն» այդ անձնավորությանը սիրում է»:
     Ամենաշատն այս առումով «սիրում են» Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին։ Իհաիկե, սիրում են, բա էլ ինչպես։ Փորձեն չսիրել՝ կտա, աչքը կհանի»,- գրում է թերթը՝ խմբագրականում։
     Մանրամասներն՝ այսօրվա համարում։

6615 | 0
Facebook