Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

«Ես շատ երջանիկ եմ»․ Ռոնալդուն 2 ռեկորդ է սահմանել

19:33, հինգշաբթի, 01 հոկտեմբերի, 2015 թ.
«Ես շատ երջանիկ եմ»․ Ռոնալդուն 2 ռեկորդ է սահմանել
     Երեկ կայացած Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրում «Ռեալ»-ը հաղթեց շվեդական «Մալմյո»-ին: Պորտուգալիայի ազգային հավաքականի և «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն այդ խաղում խփեց կարիերայի 500-րդ և 501-րդ գոլերը:
Մադրիդի «Ռեալ»-ի կազմում խփած գոլերի քանակով Ռոնալդուն հավասարվեց լեգենդար Ռաուլին, ով անցկացրած 741 խաղում հեղինակել էր 323 գոլ: Ռոնալդուն ընդամենը 308 խաղում կարողացավ 323 գնդակ խփել։
Բացի այդ, հարձակվողը բարելավել է Չեմպիոնների լիգայում խփած գնդակների ռեկորդը։ Հիմա նրա հաշվին կա 82 գնդակ։
«Ես շատ երջանիկ եմ։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր թիմակիցներիս, ովքեր օգնել են ինձ սահմանել այս ռեկորդը։ Ես հանդես եմ գալիս աշխարհի լավագույն ակումբում, և այս ռեկորդը մեծ հպարտություն է ինձ համար»,- ասել է Պորտուգալացին։
8970 | 1
Facebook