Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Որպես իր հոր դուստր՝ Զառա Արամյանը խիստ կարևորում է Էրեբունի-Երևան տոնակատարությունն, իսկ սահմանային գյուղերից եկածներին կոչ է անում ետ ուղարկել

20:21, հինգշաբթի, 01 հոկտեմբերի, 2015 թ.
Որպես իր հոր դուստր՝ Զառա Արամյանը խիստ կարևորում է Էրեբունի-Երևան տոնակատարությունն, իսկ սահմանային գյուղերից եկածներին կոչ է անում ետ ուղարկել
     Հաղորդավարուհի Զառա Արամյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով «Էրեբունի-Երևան» տոնակատարություններին, գրել է. «Հարգելի Երևանի քաղաքապետարան:
     Խնդրում եմ ձեզ, սահմանային գյուղերի հարցով մտահոգված բոլոր սահմանային գյուղերի բնակիչներին, ով գրանցված էր այդ գյուղերում, բայց այժմ բնակվում է Երևանում, Էրեբունի-Երևան տոնակատարության բյուջեի հաշվին, վերադարձնել իրենց հայրենի բնակավայրերը, տեղում իրենց մտահոգությունը ապացուցելու համար:
     Սահմանային գյուղերում չգրանցված, բայց սահմանային գյուղերի ճակատագրով, Էրեբունի-Երևան տոնակատարությանն ընդառաջ միշտ մտահոգվողներին, նույնպես տոնակատարության բյուջեի հաշվին վերաբնակեցնել սահմանային գյուղերում, իրենց ապահովելով համապատասխան կացարանով և շարժական գույքով:
     Ընդմիշտ Ձեր' Զառա Արամյան»:
     Նրա այս գրառումը քննադատությունների մեծ ալիք է բարձրացրել քաղաքացիների շրջանում: Օգտատերերից Արման Հայրապետյանը մասնավորապես, գրել էր. «Քանի՞ անգամ եք եղել սահմանամերձ գյուղերում, քանի՞ օր եք լուսացրել գնդակոծության տակ, համեմատաբար ապահով, բայց շատ անհարմար թաքստոցում: Գիտե՞ք գնդակոծությունների ժամանակ Երևանում սովորող քանի ուսանող է, այդ թվում և աղջիկներ, դասերը թողած վերադառնում հարազատ գյուղ` իր ծնողների կողքին լինելու, ապահով Երևանում մնալու փոխարեն»:
     Թեմայի շուրջ հաղորդավարուհու հետ զրուցեց նաև ՄԱՄՈՒԼ.am լրատվականի թղթակիցը: Մեր այն հարցին՝ ի վերջո ինչ էիք ուզում ասել Ձեր գրառումով, նա բառացիորեն ասաց. «Դա իմ հորը՝ որպես զավակի, մեծարումն է, որովհետև հայրս՝ որպես վերջին մոգիկան, որը հիմա շատ վատառողջ է, գամված է անկողնուն: Ինչպես նաև երջանկահիշատակ Լաերդ Մովսիսյանը, Հրաչիկ Աշուղյանը և հայրս միասին ստեղծել են և երկար տարիներ կազմակերպել են Էրեբունի- Երևան տոնակատարությունը, հայրս էլ եղել է երաժշտական մասի ղեկավարը: Ինձ համար ուղղակի ցավալի էր, որ հանկարծակի կարող է այդ տոնը, որպես իմ հայրիկի մի մասնիկ այդտեղ, երբ փոքր տարիքից մինչև հասուն տարիք, ինչքան որ ինքն է կազմակերպել, ներկա եմ եղել, տեսել եմ, թե ինչ սիրտ կա, ինքը որպես հին երևանցի, զուտ սա էր:
     Ժամանակին ես էլ եմ իմ պատերազմում կռվել, երկար տարիներ ռադիոյում ցուրտ ու մութ տարիներին ոգեշնչել եմ: 16 տարի ամեն օր «Երևանն է խոսում» հաղորդմամբ դուրս
     եկել եթեր, և այսօր որ առողջական խնդիրներ ունեմ դա էդ ցուրտ ու մութ տարիների ստուդիաներում գիշերներով իմ պատերազմն եմ տվել:
     Եվ բնական է ամեն մի զինվորի, ամեն մի զոհվածի, ամեն մի մոր, որ երբեք չեմ ուզենա հայ մոր աչքերից արցունքներ գա, ես բոլորին էլ հասկանում եմ, բայց սա էլ իմն է, իմ հոր, իմ հարգանքն է, իմ հոր արած գործն է Երևանի համար, և այստեղ իմ անձնական մտահոգությունն ու մի քիչ գուցե չակերտավոր էգոիստաբար ցանկությունն է»:
     Հարցին՝ իսկ ավելի ճիշտ չէր լինի միջոցառումների կազմակերպման գումարը, քանի որ այն բավականին մեծ է, փոխանցել սահմանամերձ գյուղերին, կամ ավելի համեստ նշել տոնը, Զառա Արամյանը պատասխանեց:
     «Անկեղծ ասած՝ անձամբ ես` Զառա Արամյանս, եթե հայրիկս չի արել ու այդ արտոնությունը տվել, ես երբևէ Էրեբունի-Երևանում ոչ վարել եմ, ոչ կազմակերպչականում մասնակցություն եմ ունեցել, անկեղծ՝ ոչ էլ գիտեմ ինչ ձև պետք է լինի, գումարները որքան են, իմ կողքով է անցել իմ հոգին ավելի խորն է ու հոգևոր է: Всё для понта, всё для победы ես ինքս այս կարգախոսով ապրել եմ, և ապրում եմ, և կապրեմ էլ: Ես` ինքս, դրանց մեջ շատ չեմ խորացել: Ես ուղղակի խոսել եմ Էրեբունի-Երևանի տոնակատարության մասին, որ իմ հայրն է եղել ստեղծողներից և կազմակերպիչներից մեկը: Անկեղծ ասեմ մի քիչ զարմացա քննադատություններից, որովհետև դա ոչ թե քննադատություններ էին, այլ ավելի շատ անձնական վիրավորանքներ, և ես լինելով գրագետ ու ինտելիգենտ մարդ՝ շատ իշխանների ցեղի ակունքներով, կարող էի պատասխանել, բայց ուղղակի ես ունեմ մի կարգախոս, չի կարելի հասնել դրակոնին, որովհետև դու ինքդ ես դառնում դրակոն: Դրա համար ընդունում եմ էդ ամենը և միևնույն է ամենավատն ասողն էլ էլի իմ ազգի ներկայացուցիչ է, մի հայ, եթե հայը հային փնովի... Ես ինքս էլ ցավ ապրում եմ, իմ կյանքում էլ եմ ապրել, բայց ուրիշների նման չեմ հրապարկել ու շոու դարձրել: Գիտեմ մի կարևոր բան, ասում է թող առաջին քայլն անի այն մարդն, ում մեջ ավելի շատ է սերն ու հավատքը և հարգանքը: Ես իմ քայլն անում եմ:
     Ես գումարների չափսերը չգիտեմ: Ես ամեն օր ուրախանում եմ, որ հայրս կա, և զուտ, որ իրա գործն է, ու իրա գործը մնա չգիտեմ նա դեռ ինչքան կապրի»:
     Դիտողությանը՝ որքանով է ճիշտ, որ սահմանային լարվածության, զոհերի ու վիրավորների պարագայում 130 միլիոն դրամ բյուջեով խրախճանք կազմակերպվի, դերասանուհի-հաղորդավարուհին ասաց. «Ես դա ընդունում եմ, բայց նաև ընդունում եմ այն, որ երբ սասունցիները գնում էին պատերազմի, իրենք պարում էին, նոր գնում: Ինչի մենք մեր թշնամուն ուրախացնենք, մեր ընկճվելով, ինչի ցույց տանք, որ թուլացանք, պատերազմող տարիներին մենք եթերում դնում էին ոգեշնչող երաժշտություն, եթե միայն լացեին, ուր կհասներ էս ժողովուրդը: Ուրիշ հարց է՝ դա շատ մեծ գումարներ են, գուցե այո, իսկ ինչ ենք իմանում, գուցե այդ տոնակատարությունից ինչ որ մեծ հասույթ պետք ա տրվի սահմանին: Ես դա չգիտեմ, ես խոսել եմ միայն հարիկիս՝ իմ նվիրումի, իմ զավակի պատասխանը ծնողի մեծարման պահով»:
16947 | 23
Facebook