Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Mazda-ն ծանուցել է ռոտորային շարժիչով նոր սպորտքարի մասին

20:33, շաբաթ, 03 հոկտեմբերի, 2015 թ.
Mazda-ն ծանուցել է ռոտորային շարժիչով նոր սպորտքարի մասին
     Mazda ընկերությունը հրապարակել է նոր սպորտքարի առաջին ֆոտոցուցադրումը, որը ցույց կտան հոկտեմբերի վերջին Տոկիոյի ավտոսրահում: Մեքենայի տեխնիկական բնութագրիչների մասին ավտոարտադրողը դեռևս ոչինչ չի հայտնում, բայց հաղորդագրության մեջ նշվում է, որ նախատիպը «կշարունակի մոդելի տոհմաբանական գիծը» և իր մեջ կմիավորի բրենդի սպորտային մեքենաների ողջ պատմությունը: Այն փաստը, որ կոնցեպտի կողքին ցուցադրվելու է ռոտորային շարժիչով առաջին Mazda-ն`Cosmo Sport 110 (1967 թ) կարող է վկայել սպորտքարի կապոտի տակ ռոտորային շարժիչի առկայության մասին: Այդպիսի ագրեգատի վրա տարվող աշխատանքի մասին պաշտոնապես հաստատել է ընկերության թոփ-մենեջերները:
6661 | 0
Facebook