Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ ենք ուտում, հագնում, դիտում

Ռալֆ Լորենը հրաժեշտ կտա նորաձևության տան ղեկավարի պաշտոնին

19:10, չորեքշաբթի, 30 սեպտեմբերի, 2015 թ.
Ռալֆ Լորենը հրաժեշտ կտա նորաձևության տան ղեկավարի պաշտոնին

Ամերիկացի մոդելյեր Ռալֆ Լորենը լքում է իր կողմից 50 տարի առաջ հիմնադրած Ralph Lauren Corporation նորաձևության տան տնօրենի պաշտոնը: Նոյեմբերին այդ տեղը կզբաղեցնի Ստեֆան Լարսոն՝ ոչ թանկ հագուստային բրենդներից մեկի տնօրենը:

Ռալֆ Լորենն, ով հոկտեմբերին կդառնա 76 տարեկան, կմնա գլխավոր մոդելյերի պաշտոնին: Նա նշել է, որ իրեն փոխարինողը բացառիկ տաղանդի տեր մարդ է, ով նորանոր գաղափարներ ու նախագծեր կբերի ընկերություն:

«Նա գիտի, ինչ բան են երազանքներն, իսկ այս բիզնեսում ամեն ինչ կապված է երազանքների հետ»,- ասել է Լորենը:

Նշենք որ Ralph Lauren նորաձևության տունը միայն անցյալ տարի վաճառքից ստացել է 7,5 միլիարդ դոլար:

7822 | 0
Facebook