Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ինձ Քրիստինե Պեպելյանի անունը մի տվեք ու մի համեմատեք հարսանիքներում հազարավոր դոլարներ աշխատողների հետ». Լեյլա Սարիբեկյան

12:33, չորեքշաբթի, 30 սեպտեմբերի, 2015 թ.
«Ինձ Քրիստինե Պեպելյանի անունը մի տվեք ու մի համեմատեք հարսանիքներում հազարավոր դոլարներ աշխատողների հետ». Լեյլա Սարիբեկյան
     «Էրեբունի-Երևան» տոնակատարության կազմակերպման հետ կապված՝ այս տարի քննարկումները բուռն են: Շատերը կարծում են, որ կարիք չկա մեծ շուքով նշել տոնը, և որ ճիշտ կլինի՝ միջոցառումների կազմակերպման համար նախատեսված գումարը փոխանցել սահմանամերձ գյուղերին, որոնք այս օրերին գնդակոծվում են հակառակորդի կողմից:
     Մեծ աղմուկ էր բարձրացրել երգչուհի Լեյլա Սարիբեկյանի հարցազրույցն, ով ասել էր, որ տոնակատարությունները պետք է լինեն:
     ՄԱՄՈՒԼ.am լրատվականի թղթակիցը թեմայի և նրա հասցեին հնչած քննադատությունների շուրջ զրուցել է երգչուհու հետ: Երբ նրան հայտնեցինք, որ Քրիստինե Պեպելյանը պատրաստվում է միջոցառման իր հասույթը կրկնապատկել և փոխանցել սահմանամերձ գյուղերին ու կոչ է արել իր գործընկերներին՝ վարվել նույն կերպ, նա վրդովված ասաց. «Ինձ ոչ Քրիստինե Պեպելյանի անունը տվեք... ինձ ոչ մեկի հետ չհամեմատեք, ինձ չտաք որևէ երգչի անուն, էն երգիչների, որոնք հազարավոր դոլարներ են աշխատում հարսանիքներում, կնունք-ծնունդներում: Ես ապրում եմ աշխատավարձով, բայց եթե պետք լինի՝ ոչ թե իմ աշխատավարձն, այլ կյանքը կարող եմ դնել իմ երկրի, իմ ժողովրդի համար, և եթե պետք է հենց այսօր էլ իմ երեխաներին առաջին գիծ կուղարկեմ»:
55712 | 45
Facebook