Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայտնաբերվել է աշխարհի ամենափոքրիկ խխունջը

20:06, կիրակի, 04 հոկտեմբերի, 2015 թ.
Հայտնաբերվել է աշխարհի ամենափոքրիկ խխունջը

Նատուրալիստները Չինաստանում հայտնաբերել են աշխարհի ամենափոքր խխունջին՝ Angustopila dominikae-ին, որի երկարությունը չի գերազանցում 0.5 մմ-ը: Այս խխունջներից միաժամանակ 10-ը կարող են տեղավորվել ասեղի անցքի մեջ, նշում են ZooKeys ամսագրի հոդվածի հեղինակները: Այս փոքրամարմին փափկամորթը հայտնաբերվել է 2013-ին, Չինաստանում` նմուշի համար վերցված հողի ուսումնասիրության ժամանակ: Ընդհանուր առմամբ՝ կրաքարային հողի մեջ հայտնաբերվել է 6 նոր տեսակի գաճաճ փոքրամարմին:

5845 | 0
Facebook