Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Գաղտնազերծվել են նոր Chevrolet Camaro Z1-ի լուսանկարները

19:03, կիրակի, 04 հոկտեմբերի, 2015 թ.
Գաղտնազերծվել են նոր Chevrolet Camaro Z1-ի լուսանկարները
     Chevrolet Camaro Z1-ի նոր սերունդը կրկին ընկել է ֆոտոլրտեսների տեսախցիկների օբյեկտիվների մեջ, հայտնում է Carscoops-ը: Մեքենան հագեցվում է տեսափոխված բամպերներով, կողային կախոցներով և սթոյլերով: Ավտոմեքենան ստացել է նաև սպորտային բանեցված համակարգ և ուրիշ կապոտ: Տեխնիկական մանրամասներ Z1-ի մասին դեռևս չկան, բայց այն ունենալու է ավելի հզոր ագրեգատ, քան թոփային V8 Camaro SS-ը(455 ձիաուժ):
     Ամենայն հավանականությամբ` նորույթը կստանա մոտ 600 ձիաուժ հզորությամբ շարժիչ: Հիշեցնենք, Chevrolet Camaro-ի վեցերորդ սերնդի սովորական տարբերակն ունի 2.0-լիտրանոց բենզինային տուրբոշարժիչ` չորս մխոցներով: Ագրեգատի հզորությունը կազմում է 275 ձիաուժ: Շարժիչն աշխատում է համատեղ վեցաստիճան մեխանիկական փոխանցատուփի կամ ութաստիճան տրանսմիսիայի հետ: Մինչև 100կմ/ժ ավտոմեքենան կարող է բացել համապատասխանաբար 5.4/5.5 վայրկյանում: Շարժիչային փաթեթի մեջ մտնում է նաև 335 ձիաուժով և 385 Նմ պտտող պահով 3.6-լիտրանոց շարժիչը: Ինչպես և բազային շարժիչն, այդ շարժիչն աշխատում է համատեղ վեցաստիճան մեխանիկական փոխանցատուփի կամ նոր ութաստիճան «ավտոմատ» Hydra-Matic 8L45-ի հետ: Մինչև 100կմ/ժ մոդելը բացում է 5.2/5.1 վայրկյանում: Մեքենայի թոփային տարբերակը ստացել է SS անվանումը և կոմպլեկտավորվում է 6.2-լիտրանոց բենզինային V8 շարժիչով (455 ձիաուժ): Մինչև 100կմ/ժ ավտոմեքենան կարող է բացել 4.3/4 վայրկյանում:
9134 | 0
Facebook