Խնդրում ենք սպասել...

Համացանց

««Էրեբունի-Երևան» տոնակատարություններից գոյացած ողջ հոնորարս կկրկնապատկեմ և կփոխանցեմ Բաղանիսի գյուղապետարան». Քրիստինե Պեպելյան

12:06, երեքշաբթի, 29 սեպտեմբերի, 2015 թ.
««Էրեբունի-Երևան» տոնակատարություններից գոյացած ողջ հոնորարս կկրկնապատկեմ և կփոխանցեմ Բաղանիսի գյուղապետարան». Քրիստինե Պեպելյան
     ««Էրեբունի-Երևան» տոնակատարություններից գոյացած ողջ հոնորարս կփոխանցեմ Բաղանիսի գյուղապետարան:
     Ես՝ որպես հայ մարդ, որպես երգչուհի ու որպես «Էրեբունի-Երևան» տոնակատարությունների մասնակից չկարողացա անմասն մնալ արդեն քանի օր համացանցում քննարկվող թեմայից:
     Իմ կարծիքով Երևանի քաղաքապետարանից ինչ որ բան պահանջելը այնքան էլ ճիշտ չէ, քանի որ նման միջոցառումների հետ կապված աշխատանքները իրականացվում են ամիսներ առաջ ու ահռելի աշխատանք է արվում նախապատրաստական աշխատանքների համար:
     Իհարկե, ես, ինչպես յուրաքանչյուր հայ մարդ, նույնպես խոր ցավով եմ տեղեկանում սահմանին տիրող իրավիճակի մասին: Խոնարհվում եմ հայրենիքիս պաշտպանների առջև, խոնարհվում եմ նաև մեզ իրենց կյանքի գնով պաշտպանած հերոսների շիրիմների առջև, իսկ հայ զինվորիս մայրերին ուժ ու կորով եմ մաղթում:
     Ինչպես շատ երաժիշտներ, ես նույնպես մեկ ամիս առաջ եմ իմ համաձայնությունը տվել՝ Երևանի տոնին մասնակցելու համար:
     Ես այս պահից պաշտոնապես հայտարարում եմ.
     Համերգի իմ ողջ հոնորարը ես կկրկնապատկեմ (իմ միջոցներով) և կփոխանցեմ Բաղանիսի գյուղապետարան՝ ինչ որ չափով փարատելու մեր սահմանամերձ գյուղի բնակիչների հոգսերը:
     Կոչ եմ անում բոլոր գործընկերներիս նմանօրինակ նախաձեռնությամբ հանդես գալ. Դուք այսպես և՛ չեք «վիրավորի» ձեր մայրաքաղաքին, և՛ ինչ որ չափով կօգնեք մեր սահմանամերձ բնակիչներին»:
    
    

«Էրեբունի-Երևան» տոնակատարություններից գոյացած ողջ հոնորարս կփոխանցեմ Բաղանիսի գյուղապետարան: Ես՝ որպես հայ մարդ, որպես...

Posted by Christine Pepelyan on Monday, September 28, 2015
8046 | 2
Facebook