Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թալիբներն ամբողջությամբ գրավել են Քունդուզ քաղաքը

11:03, երեքշաբթի, 29 սեպտեմբերի, 2015 թ.
Թալիբներն ամբողջությամբ գրավել են Քունդուզ քաղաքը

«Թալիբան» ծայրահեղական խմբավորման գրոհայինները Աֆղանստանի հյուսիսում ամբողջությամբ գրավել են Քունդուզ քաղաքը: Իշխանությունները հաստատել են տեղեկատվութունը, սակայն կարևորել են, որ քաղաքի օդանակավակայանը դեռ իրենց վերահսկողության տակ է: Զինվորականները թալիվների հաջողությունը որակել են որպես անսպասելիության էֆեկտ:

Ներկա դրությամբ կառավարական ուժերը Քունդուզի մատույցներում ստացել են համալրում և անցել են պատասխան գրոհի:

Նշենք, որ թալիբները մի քանի հարյուր հոգով գրոհել են քաղաքի վրա սեպտեմբերի 28-ի առավոտյան, իսկ երեկոյան արդեն գրավել են ամբողջ քաղաքը: Այժմ Քունդուզի կենտրոնում ծածանվում է «Թալիբան» շարժման դրոշը, ահաբեկիչները համացանցում տեղադում են այն զինտեխնիկայի լուսանկարները, որ ձեռք են բերել քաղաքը գրավելու ժամանակ:

Քունդուզը ճանապարհային կարևոր խաչմերուկների կենտրոնում գտնվող քաղաք է, որն ունի ավելի քան 100 հազար բնակիչ:

Սա գրոհայինների առաջին հաջողությունն է վորջին 14 տարվա ընթացքում:

13446 | 0
Facebook