Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Դուք գոնե հասկանո՞ւմ եք, թե ինչ արեցիք». Վ. Պուտին

21:17, երկուշաբթի, 28 սեպտեմբերի, 2015 թ.
«Դուք գոնե հասկանո՞ւմ եք, թե ինչ արեցիք». Վ. Պուտին
     ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 70-րդ նստաշրջանում իր ելույթի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Սոցիալական փորձերն այլ երկրներ արտահանել չի կարելի, դա առաջացնում է հետընթաց, բայց հեղափոխությունների արտահանումը, դժբախտաբար, շարունակվում է»:
     Պուտինը իր խոսքում կոչ է արել հարգանքով վերաբերվել տարբեր երկրների և չպարտադրել զարգացման միասնական մոդելը: «Ռուսաստանը պատրաստ է քննարկել ՄԱԿ-ում բարեփոխումները, սակայն ՄԱԿ հեղինակությունն ու արդյունավետությունը խարխլելու փորձերը կարող են չափազանց վտանգավոր լինել»:
     ՌԴ նախագահը նաև կոչ է արել ահաբեկչության տարածումը թույլ տվողներին, Մերձավոր Արևելքում կոնֆլիկտային իրավիճակ ստեղծողներին և ահաբեկչության տարածումը թույլ տվողներին. «Դուք գոնե հասկանո՞ւմ եք, թե ինչ արեցիք»:
     Նա նաև անդրադարձել է գաղթականների հարցին, ասելով, որ նրանց օգնել հնարավոր է, եթե պետականությունը վերադարձվի այն վայրերում, որտեղ այն վերացվել է: Նա կոչ արեց նաև օժանդակել դժբախտության մեջ հայտնված գաղթականներին:
15214 | 1
Facebook