Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՊՆ-ն՝ մի խումբ երիտասարդների՝ սահման մեկնելու մասին

15:21, երկուշաբթի, 28 սեպտեմբերի, 2015 թ.
ՊՆ-ն՝ մի խումբ երիտասարդների՝ սահման մեկնելու մասին
     Այսօր մի խումբ երիտասարդներ հավաքվում են Ազատության հրապարակում՝ քննարկելու սահման մեկնելու, զինվորներին սատարելու հարցը: Նրանք ցանկանում են 15 օրով բարձրանալ դիրքեր և լինել մեր զինվորների կողքին:
     Այս մասին տեղեկատվությունը տարածել է «Ֆեյսբուք»-ում ստեղծված նախաձեռնությունը: Շատերը, սակայն, հետաքրքրվում էին՝ ՊՆ-ն թույլ կտա՞ իրենց իրականացնել այդ քայլը:
     ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ՄԱՄՈՒԼ.am-ի թղթակից հետ զրույցում ասաց, որ առանց թույլտվության հնարավոր չէ, հարկավոր է օրինական կարգով նամակով դիմել նախարարությանը:
18935 | 4
Facebook