Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ ենք ուտում, հագնում, դիտում

Չինացիները Ռուսաստանում տարածում են դանդաղ գործունեության ռումբ

16:15, կիրակի, 27 սեպտեմբերի, 2015 թ.
Չինացիները Ռուսաստանում տարածում են դանդաղ գործունեության ռումբ

Ռուսական լրատվամիջոցները գրում են, որ շատերն արդեն հասցրել են համտեսել «արտասովոր» մրգերն ու բանջարեղենները՝ իդեալական տեսքով, առանց համի ու հոտի, նրանք չեն բորբոսնում, չեն թառամում, չեն կնճռոտվում, դրանցից խորշում են անգամ որդերն ու ճիճուները: Այդ մրգերն ու բանջարեղեները բառացիորեն լցոնված են քիմիայով, մշակվում են Սամարայի մարզում վերջին 10 տարիներին հաստատված և արդեն 5 շրջանում իրենց գործունեությունն ընդլայնած չինացի բանջարագործների կողմից: Հենց Սամարայի համալսարանի գիտնականներն էլ անալիզի են ենթարկել չինական ագրոքիմպրոմի արտադրանքն ու պարզել, որ դրանցից կեսից ավելին պարունակում են միջատասպան ԴԴՏ նյութ, հեպտաքլոր, քլորացետոֆենոն և այլ թունաքիմիկատներ, որոնց կիրառումն արգելված է ՌԴ տարածքում: Նյութերի մի մասը պատկանում է մարտական թունավոր նյութերի շարքին: Գիտնականների կարծիքով՝ նման պտուղները դանդաղ գործողության ռումբ են: Դրանցում առկա թույները կուտակվում են օրգանիզմում, առաջացնում քաղցկեղ, վատ են անդրադառնում վերարտադրողական համակարգի վրա, հատկապես վտանգավոր են հղիների ու երեխաների համար, քանի որ առաջացնում են մուտացիաներ: Մինչև 2011 թվականը Ռուսաստանի տարածքում այդ պտուղների դեմ վերահսկողությունն իրականացնում էր Ռոսսելխոզնադզորը, սակայն դրանից հետո նրա իրավասություններից հանվեց այդ գործառույթը: Այժմ չինացի «թունաբանջարագործները» չեն նհանդիպում ոչ մի արգելքի, ավելին՝ անպիտան են դարձնում այն հողերը, որտեղ իրականացնում են ցանքսեր, քանի որ թունաքիմիկատների հսկայական քանակից դրանք դառնում են թունավոր:

12824 | 0
Facebook