Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Փարիզի ամենասեքսուալ տապանաքարն ու դրա շուրջ հյուսված լեգենդը

01:01, հինգշաբթի, 24 սեպտեմբերի, 2015 թ.
Փարիզի ամենասեքսուալ տապանաքարն ու դրա շուրջ հյուսված լեգենդը

Փարիզի Պեր-Լաշեզ գերեզմանոցում հանրահայտ մարդկանց կողքին կան նաև ոչ այնքան նշանակալից մարդկանց տապանաքարեր: Նրանցից է ոմն լրագրող Վիկտոր Նուարեի գերեզմանն, ով մահացել է բավական արտասովոր պայմաններում: Խմբագրական վեճերից հետո նա 1870 թվականին դուելի է հրավիրել արքայազն Բոնապարտին: Ամեն ինչ ավարտվել է նրանով, որ Նուարը ապտակել է արքայազնի դեմքին, ի պատասխան վերջինը ատրճանակով սպանել է Նուարին: Եվ այս ամենը տեղի է ունեցել Նուարի հարսանիքից մեկ օր առաջ:

Հայտնի է, որ Նուարի հուղարկավորությանը մասնակցել է մոտ 100 հազար մարդ, որոնց հուզել էր այն, որ Նապոլեոնի զարմիկը արդարացվել էր դատարանի կողմից:

Որոշ ժամանակ անց Նուարի գերեզմանաթմբի վրա քանդակագործ Ժյուլ Դալուն կերտել է իրատեսական չափերի արձան, որը պատկերում է այն պահը, երբ նա անկենդան ընկել է գետնին: Առ այսօր ոչ ոք չգիտի, թե ինչու է այդ արձանի վրա սեռական օրգանի հատվածն այդքան արտահայտված: Այս կապակցությամբ կա մի լեգենդ, իբրև թե դիահերձարանում սպանվածի մոտ ուժգին էրեկցիա է դիտվել:

Տարիների ընթացքում Նուարի գերեզմանը դարձել է ուխտատեղի ընտանիք ու երեխաներ երազող կանանց համար:

Նրանք հավատում են, որ եթե նրա լայնեզր գլխարկի մեջ ծաղիկ դնեն, համբուրեն արձանի շուրթերն ու շփեն սեռական օրգանի հատվածն, ապա մեկ տարվա ընթացքում ընտանիք կկազմեն, երեխա կունենան կամ էլ կձերբազատվեն սեռական հիվանդություններից:

Այս ամենի արդյունքում արձանի համապատասխան հատվածը հղկվել է փայլելու աստիճան:

Հետաքրքիր է, որ 2014-ին Փարիզի իշխանությունները քանդակը կանանց գրոհից պաշտպանելու համար ցանկապատեցին, սակայն կանանց ու մամուլի ճնշումների տակ ստիպված եղան քանդել արգելապատնեշը:

32165 | 0
Facebook