«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները հայտարարել են, որ կողմ են քվեարկելու նոր Սահմանադրության նախագծին:
Ասում են` ամիսներ առաջ սահմանադրական փոփոխությունները ժամանակավրեպ համարող այս կուսակցությունը «փոխել է տեսակետն» ու դրանով ևս մեկ անգամ հիասթափեցրել իր ընտրողներին:
Ասում են նաև, որ ԲՀԿ-ի` նման անողնաշար քայլից հետո կուսակցությունը կլքեն հազարավոր անդամներ, ովքեր կանցնեն ՀՀԿ-ի շարքերը: