Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

«Անարժանները վաստակավորի կոչում են ստանում». հանրության չդադարող արձագանքները

16:41, երեքշաբթի, 22 սեպտեմբերի, 2015 թ.
«Անարժանները վաստակավորի կոչում են ստանում». հանրության չդադարող արձագանքները
    
Անկախության 24-րդ տարեդարձի կապակցությամբ նախագահականում տեղի ունեցած պարգևատրման արարողությունն այս օրերի ամենաքննադատվող թեմաներից է: Ասում են՝ շատերին զայրացրել է հատկապես ռաբիս երգիչ Արմենչիկին` ՀՀ վաստակավորի կոչում տալու և Մարտի 1-ի գործը «կոծկած» Քննչական կոմիտեի փոխնախագահ Վահագն Հարությունյանին` գեներալ-մայորի կոչում շնորհելու փաստը: Ըստ լուրերի, եթե Արմենչիկի կոչումը զայրացրել է հատկապես մշակույթի ու արվեստի գործիչներին, ապա իրավապահ համակարգի անձինը՝ հասարակությանը:
Ասում են նաև, որ սովորաբար ՀՀ նախագահի նստավայրի հետ ակտիվ համագործակցություն ծավալող անձինք են արժանանում պարգևների, նաև՝ ծանոթ ունեցողները, ինչ վերաբերում է մշակույթին, ապա անգամ Մշակույթի նախարարության ներկայացրած ցանկում լինելը երբեմն երաշխիք չէ պարգև ստանալու համար:
Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
13049 | 14
Facebook