Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հռոմի պապը հանդիպել է Ֆիդել Կաստրոյի հետ

11:50, երկուշաբթի, 21 սեպտեմբերի, 2015 թ.
Հռոմի պապը հանդիպել է Ֆիդել Կաստրոյի հետ

Հռոմի պապ Ֆրանցիսկը Հավանայում հանդիպել է Կուբայի նախկին առաջնորդ Ֆիդել Կաստրոյի հետ բազմահազարանոց պատարագից հետո: «Դա ոչ պաշտոնական և ընկերական հանդիպում էր, որը ձգվեց մոտ 40 րոպե: Պապը նվիրել է Ֆիդել Կաստրոյին ավետարանական տեքստերով, հոգևոր թեմաներով և կրոնական հումորով գրքեր: Կաստրոյի ընտանիքի այլ անդամներ ևս մասնակցել են հանդիպմանը»,- հայտարարել են Վատիկանի մամլո ծառայությունից:

«ԲիԲիՍի»-ն հայտնում է, որ Կուբայի ներկա առաջնորդ Ռաուլ Կաստրոն ևս մասնակցել է հանդիպմանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հռոմի պապը կարևորել էր Կաթոլիկ եկեղեցու և կուբայական իշխանությունների միջև հարաբերությունների ջերմացումը՝ կոչ անելով եկեղեցուն առավել լայն իրավունքներ շնորհել՝ իր առաքելությունը լավագույնս իրագործելու համար:

12591 | 0
Facebook