Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ ենք ուտում, հագնում, դիտում

«Բլանկոյի այրին» սերիալի Դոնյա Պերֆեկտան` տարիներ անց

21:10, շաբաթ, 03 հոկտեմբերի, 2015 թ.
«Բլանկոյի այրին» սերիալի Դոնյա Պերֆեկտան` տարիներ անց
     Կոնսուելո Լուսարդոյի կարիերան սկսվել է 13 տարեկանից, երբ առաջարկ է ստացել նկարահանվել ֆիլմերում:
     Ծնվել է 1945-ին` Կոլումբիայում: Երկու անգամ ամուսնացել է, երկուսն էլ` անհաջող:
Հարցազրույցներից մեկի ժամանակ դերասանուհին խոստովանել է, որ իր հետ այնքան էլ հեշտ չէ, և որ բարդ բնավորության ու հպարտության պատճառով այսօր միայնակ է: «Անսահման սիրում եմ դերասանի իմ աշխատանքը: Նույնիսկ հավաքույթների ժամանակ, երբ հարազատներս ինչ-որ պատմություններ են պատմում, ես չեմ լսում նրանց, մտածում եմ միայն աշխատանքիս մասին»,- նշել է Լուսարդոն:

     Դերասանուհուն մեծ ճանաչում է բերել «Բլանկոյի այրին» սերիալը, որտեղ նա մարմնավորում էր Դոնյա Պերֆեկտայի կերպարը:

     Այսօր էլ շարունակում է նկարահանվել կոլումբիական ֆիլմերում և սերիալներում:
42990 | 2
Facebook