Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ադրբեջանի աղքատ շրջաններից մեկի բնակիչները հրաժարվում են երեխաներին դպրոց ուղարկել

14:06, չորեքշաբթի, 16 սեպտեմբերի, 2015 թ.
Ադրբեջանի աղքատ շրջաններից մեկի բնակիչները հրաժարվում են երեխաներին դպրոց ուղարկել

Ադրբեջանի աղքատ շրջաններից մեկի՝ Իմիշլինի բնակիչները հրաժարվում են երեխաներին դպրոց ուղարկել: Նրանք այսօր առավոտյան հավաքվել են դպրոցի բակում ու սկսել բողոքել դպրոցի շենքի սարսափելի պայմանների դեմ: Ծնողները պահանջում են փակել վթարային շինությունն ու նոր դպրոցի շենք կառուցել:

Նշենք, որ նախօրեին Ադրբեջանի մեկ այլ աղքատ շրջանում՝ Իսմայիլում, կախվելու միջոցով ինքնասպանություն էր գործել 7-րդ դասարանի աշակերտներից մեկը: Հարևանները հայտնել են, որ տղան գերազանցիկ է եղել և ամենայն հավանականությամբ, իր կյանքին վերջ է տվել, քանի որ ծնողները չեն կարողացել նրա համար նոր պայուսակ ու վերնաշապիկ գնել:

6465 | 0
Facebook