Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թուրքական խոշորագույն մեդիահոլդինգը կասկածվում է ահաբեկչություն քարոզելու համար

19:08, երեքշաբթի, 15 սեպտեմբերի, 2015 թ.
Թուրքական խոշորագույն մեդիահոլդինգը կասկածվում է ահաբեկչություն քարոզելու համար

Թուրքական դատախազությունն սկսել է հետաքննությունը երկրի խոշորագույն մեդիահոլդինգի՝ «Dogan Media Group»-ի նկատմամբ՝ «Ահաբեկչության քարոզում» մեղադրանքով: Այս մասին գրում է թուրքական «Անադոլու»-ն:

Հաղորդվում է, որ հետաքննության գործողություններին նախորդել է զոհված թուրք զինվորների նկարների՝ առանց ցենզուրայի հրապարակումն ու ոմն անձի հետ հարցազրույցը, որը հետագայում հարել է Թուրքիայում ահաբեկչական խմբավորում ճանաչված «Քուրդիստանի աշխատավորական կուսակցության» շարքերը:

Այս կապակցությամբ մեդիահոլդինգը դեռևս ոչ մի հայտարարություն չի արել:

Նախօրեին հաղորդվում էր, որ խուզարկություն է իրականացվել «Nokta» ամսագրի խմբագրությունում: Ոստիկանությունն առգրավել է ամսագրի ամբողջ համարը, որի գլխավոր շապիկին պատկերված է եղել դագաղների խորապատկերին ժպտացող Էրդողանը:

12248 | 0
Facebook