Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Աղտոտություն, ցավ ու չքավորություն. ծախու սերը Բոմբեյի կարմիր լապտերների փողոցում

01:03, ուրբաթ, 11 սեպտեմբերի, 2015 թ.
Աղտոտություն, ցավ ու չքավորություն. ծախու սերը Բոմբեյի կարմիր լապտերների փողոցում

Կարմիր լապտերների փողոց ասելով՝ տղամարդկանց մեծ մասը պատկերացնում է հարմարավետ մի սենյակ, որտեղ սիրառատ գեղեցկուհիները պատրաստ են կատարել ամենաանհավանական սիրային քմահաճույքները: Սակայն իրականությունը երբեմն շատ դաժան է լինում, ինչպես Բոմբեյի մարմնավաճառների թաղամասում: Այստեղ ծայրաստիճան աղքատության մեջ ապրող մարմնավաճառներն աղտոտության մեջ օրվա հացը վաստակելու հույսով իրենց մարմիններն են վաճառում՝ տառապելով սեռական հիվանդություններից:

Լուսանկարչուհի Մերի Էլլեն Մարկն իր ֆոտոնախագծով փորձել է ցույց տալ աշխարհի ամենահին մասնագիտության թշվառ ներկայացուցիչների կյանքն ու աշխատանքը:

Մերի Էլեն Մարկը Բոմբեյում առաջին անգամ եղել է 1968-ին և մինչև հոգու խորքն ազդվել է՝ տեսնելով այս կանանց կյանքը: Սակայն նա չի կարողացել լուսանկարել նրանց, քանի որ մարմնավաճառները չեն ցանկացել շփման մեջ մտնել: Բայց դժբախտների կյանքի մասին ի լուր աշխարհին պատմելու գաղափարն ստիպել է լուսանկարչին՝ 10 տարի անց վերադառնալ, բնակություն հաստատել այս թաղամասից քիչ հեռու և հետզհետե մտերմանալ կանանց հետ: Այդ մտերմության շնորհիվ է, որ լուսանկարներն այսքան ջերմ ու մտերմիկ են ստացվել, վստահ է Մերին:

Այս գիշերային թիթեռնիկները գեղեցկության տիպարներ չեն, նրանց մեծ մասը դեռ վաղ հասակից սեռական ստրկության զոհ է դարձել: Այս թաղամասի կանայք ամեն շաբաթ սպասարկում են 8-12 հազար տղամարդու, ծննդաբերում են այս բարաքներում ու այդտեղ էլ մեծացնում իրենց երեխաներին և մահանում՝ տանջվելով սեռական վարակներից:

Նրանց չի հատկացվում անգամ անհրաժեշտ բուժօգնություն:

Այս լուսանկարներն անելուց հետո տասնամյակներ են անցել, սակայն Բոմբեյի կարմիր լապտերների փողոցում գրեթե ոչինչ չի փոխվել:

19576 | 0
Facebook