Էմմին բաց նամակով դիմել է Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանին: Երգչուհին, մասնավորապես, նշել է, որ բոլորիս աչքի առջև ոչնչանում է դեռևս 70-ական թվականներին իր հոր՝ Դավիթ Բեջանյանի ձեռքով ստեղծված հուշարձանը: Խոսքը՝ Երևան-Սևան մայրուղու վրա գտնվող «Անվերջության ժապավեն»՝ ճանապարհաշինարարներին նվիրված հուշարձանի մասին է: