Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ոչ լեգիտիմ իշխանությունը բարոյական և քաղաքական իրավունք չունի սահմանադրական փոփոխություններ անելու. Արմեն Մարտիրոսյան

19:03, շաբաթ, 05 սեպտեմբերի, 2015 թ.
Ոչ լեգիտիմ իշխանությունը բարոյական և քաղաքական իրավունք չունի սահմանադրական փոփոխություններ անելու. Արմեն Մարտիրոսյան
     Սահմանադրական փոփոխությունների դեմ հանդես եկող քաղաքական ուժերի և մասնագետների կլոր-սեղան քննարկման ժամանակ ելույթ է ունեցել նաև «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
    
     «Մենք դեմ ենք սահմանադրական այս փոփոխություններին: Ոչ լեգիտիմ իշխանությունը բարոյական և քաղաքական իրավունք չունի սահմանադրական փոփոխություններ իրականացնելու: Այս փոփոխություններն իշխանությունն անում է վերարտադրությունն ավելի հեշտացնելու համար... Նոր Սահմանադրությունում պետական սեփականության հասկացողություն գոյություն չունի, մոնոպոլիաների դեմ պայքար չկա, տնտեսական օլիգարխիկ կառավարման Սահմանադրություն է, ու մենք չենք կարող չպայքարել դրա դեմ: Պառլամենտարիզը մեծ ներկայացուցչականություն, ընտրական լայն գործընթացներ է ենթադրում, բայց այստեղ բառացապես երկու ընտրություն է լինելու` պառլամենտական և ավագանու»,- ասել է նա:
3500 | 1
Facebook