Խնդրում ենք սպասել...

Համացանց

Եթե Արփինե Հովհաննիսյանն ասի, որ պետք է նոր ծանոթանա «Նաիրիտ»-ի, օֆշորի, հոսանքի թանկացման հարցերին, ուրեմն կասկածելի է նրա աշխատանքի արդյունավետությունը. Հրանուշ Խառատյան

17:20, շաբաթ, 05 սեպտեմբերի, 2015 թ.
Եթե Արփինե Հովհաննիսյանն ասի, որ պետք է նոր ծանոթանա «Նաիրիտ»-ի, օֆշորի, հոսանքի թանկացման հարցերին, ուրեմն կասկածելի է նրա աշխատանքի արդյունավետությունը. Հրանուշ Խառատյան
     Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Արդարադատության նախարարի պաշտոնում Արփինե Հովհաննիսյանի նշանակմանը.
    
     Արդարադատության նոր նախարար տիկին Արփինեի մեր չիմացած լավ ու վատ որակները քննարկելու փոխարեն հարկավոր է, կարծում եմ, ուղիղ հարցեր հասցեագրել իրեն և սպասել իր պատասխաններին, օրինակ` Նաիրիտի շուրջ բացահայտված հրապարակային ներկայացված քրեական գործերի, նախկին վարչապետի անվանն առնչվող օֆշորային բացահայտումների, գազի ու ջրի խողովակաշարի քարտեզները խառնած անօրինական (փաստացի և իրավական, երբ կա քաղաքապետարանի արդեն իսկ անօրինական թույլտվությունը) կառույցների, «պետական կարիքների» անվան տակ դուրս նետված քաղաքացիների դատական գործերի հանդեպ ՀՀ դատարանների անօրինական վճիռների, այդ վճիռների հետևանքով Եվրոդատարանի նոր վճիռներով մեր` հարկատուներիս հաշվին վճարվող տուգանքների, բանկերի վաշխառուական տոկոսներով տրվող իբրև թե բիզնես վարկերի, ՀԷՑ-ի` Հայաստանի բնակչության համար կասկած չհարուցող անհիմն գնաթանկացան և այլն: Եթե հարցերից խուսափելով պատասխանի, որ ինքը նոր պիտի ծանոթանա այդ գործերին և առայժմ դիրքորոշում չունի, արդեն իսկ խնդրահարույց է: Այդ գործերի շուրջ քննարկումները եղել են իր պատգամավորության ընթացքում և եթե այդ ընթացքում ինքը բավարար հետաքրքրություն չի ցուցաբերել արդարադատության հետ ուղղակիորեն առնչվող խնդիրների նկատմամբ և տեղյակ չի դրանց մանրամասներին` կասկածելի է նրա աշխատանքի դրական արդյունավետությունը: Որպես պատգամավոր նա քվեարկել է Ռուսաստանից ֆիքսված գնով գազի մոնոպոլ մատակարարման պայմանագրի օգտին, որով Հայաստանը ճորտային կախման մեջ է ընկել. այսօր Ռուսաստանը այդ գնով գազ միայն Հայաստանին է վաճառում: Ինչպես է գնահատում իր քվեարկության հետևանքները:

Արդարադատության նոր նախարար տիկին Արփինեի մեր չիմացած լավ ու վատ որակները քննարկելու փոխարեն հարկավոր է, կարծում եմ, ուղ...

Posted by Hranush Kharatyan on 5 Սեպտեմբեր, 2015
4646 | 0
Facebook