Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հոգեհանգստի արարողություն` սեպտեմբերի 4-ին հակառակորդի կրակոցից զոհված զինծառայողների հիշատակին

20:01, շաբաթ, 05 սեպտեմբերի, 2015 թ.
Հոգեհանգստի արարողություն` սեպտեմբերի 4-ին հակառակորդի կրակոցից զոհված զինծառայողների հիշատակին
     Սեպտեմբերի 6-ին` ժամը 12:30-ին, Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցում տեղի կունենա հոգեհանգստի արարողություն և մոմավառություն՝ ի հիշատակ ՊԲ պայմանագրային զինծառայողներ Մարատ Ռուդոլֆի Խաչանյանին և Արման Վաչագանի Ստեփանյանին, ովքեր սեպտեմբերի 4-ին հերոսաբար զոհվեցին՝ հակառակորդի կողմից ձեռնարկված գործողության արդյունքում, մարտական խնդիր կատարելու ժամանակ: Հոգեհանգստի արարողությունը կանցկացվի Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի գլխավորությամբ, այս մասին տեղեկացրել է ԼՂՀ վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանը:
7544 | 0
Facebook