Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Գյումրիում նշում են քաղաքի օրը

18:00, շաբաթ, 05 սեպտեմբերի, 2015 թ.
Գյումրիում նշում են քաղաքի օրը
     Այսօր՝ սեպտեմբերի 5-ին, ԱՊՀ մշակութային և 2016 թվականի երիտասարդական մայրաքաղաք Գյումրին 13-րդ անգամ տոնում է քաղաքի օրը: Ամենամյա տոնակատարություններն ընդգրկել են քաղաքի բոլոր հատվածները: Վաղ առավոտից Գյումրիի մշակութային օջախներում և հասարակական վայրերում տեղի են ունենում տարբեր միջոցառումներ, թատերականացված ներկայացումներ և համերգային ծրագրեր: Ավ. Իսահակյանի հուշատուն-թանգարանում տեղի է ունեցել Լևոն Մութաֆյանի «Հարյուր տարի և կես դար» գրքի շնորհանդեսը: Հովհ. Շիրազի հուշատուն
     թանգարանում անցկացվել է Արհեստների՝ ավանդական դարձած փառատոնը:
     Գյումրիի տարբեր հատվածներում միջոցառումները շարունակվելու են մինչև երեկո, որից հետո տեղի է ունենալու համերգային ծրագիր Գյումրու հրապարակում:
4575 | 0
Facebook