Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ավստրիայի ոստիկանությունն սպասում է երկիր ժամանող 10 հազար գաղթականներին

16:25, շաբաթ, 05 սեպտեմբերի, 2015 թ.
Ավստրիայի ոստիկանությունն սպասում է երկիր ժամանող 10 հազար գաղթականներին

Ավստրիայի ոստիկանությունը հայտարարել է, որ իրենց հաշվարկներով այսօրվա ընթացքում Հունգարիայի սահմանով մոտ 10 հազար սիրիացի գաղթական մուտք է գործելու իրենց երկրի տարածք: Ինչպես հաղորդում է «Դեյլի Մեյլ»-ը, նախնական տվյալների համաձայն, նրանցից 4 հազարն արդեն ժամանել է Ավստրիա:

Հունգարիայից գաղթականները ժամանում են ավտոբուսներով:

Նշվում է նաև, որ առաջիկայում գաղթականների մեծ խմբի է պատրաստվում ընդունել նաև Գերմանիան: Գերմանիայի ոստիկանութունը տեղեկացրել է, որ մոտ օրերին երկիր է ժամանելու 5-10 հազար գաղթական:

6204 | 1
Facebook