Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մինսկի համաձայնագիրը վերջապես սկսեց գործել. Պորոշենկո

14:03, շաբաթ, 05 սեպտեմբերի, 2015 թ.
Մինսկի համաձայնագիրը վերջապես սկսեց գործել. Պորոշենկո

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն հայտնել է, որ Մինսկի համաձայնագիրը կնքելուց ի վեր՝ անցնող շաբաթը դարձել է առաջինը, որի ընթացքում կրակոցներ չեն հնչել «Ուկրաինայի հակաահաբեկչական գործողությունների կենտրոնում»: Այս մասին գրում է «Korrespondent»-ը:

«Ես լավ նորություն ունեմ բոլորի համար: Այս շաբաթը դարձավ առաջինը, որի ընթացքում սահմանի առաջնագծում կրակոցներ չհնչեցին: Այսինքն` սա Մինսկի համաձայնագիրը կնքելուց հետո առաջին շաբաթն է, որի ընթացքում այն իսկապես գործեց: Այս շաբաթը մեզ հույս ներշնչեց առ այն, որ խաղաղություն հաստատելու Ուկրաինայի, իմ և իմ թիմի ջանքերն ապարդյուն չեն անցել, և մենք կարող ենք նոր պետություն կառուցել»,- հայտարարել է Պորոշենկոն:

Ուկրաինայի նախագահն այս հարցում խիստ կարևորություն է տվել «նորմանդական քառյակի» գործունեությունը` նշելով, որ դա պարզապես պետությունների խումբ չէ, այլ համաշխարհային մասշտաբով պրոուկրաինական հզոր կոալիցիա:

6459 | 0
Facebook