Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Համբուրգ»-ի ֆուտբոլիստը հոսպիտալացվել է՝ կնոջ կծելուց հետո

17:11, շաբաթ, 05 սեպտեմբերի, 2015 թ.
«Համբուրգ»-ի ֆուտբոլիստը հոսպիտալացվել է՝ կնոջ կծելուց հետո
     Լատվիայի ազգային հավաքականի և «Համբուրգ»-ի հարձակվող Արտյոմ Ռուդնևը ստիպված է եղել բաց թողնել իր ակումբի ընկերական հանդիպումը «Օսնարբյուքեն»-ի հետ՝ ընտանեկան սկանդալի պատճառով։ 27-ամյա ֆուտբոլիստը վիճել է կնոջ հետ, որի ժամանակ վերջինը փորձել է կծել նրա լեզուն։ Ֆուտբոլիստը հասնել է հիվանդանոց, որտեղ նրան շտապ բուժօգնություն են ցուցաբերել։ Չնայած նրան, որ տուժածը հիվանդանոցում գրանցվել է կեղծ անվամբ՝ նրան, այնուամենայնիվ, ճանաչել են և ոստիկանություն կանչել։ Կոնֆլիկտի պատճառների մասին Ռուդնևը հրաժարվել է խոսել։ Նրա կնոջը մոտ ժամանակներս մեղադրանք կառաջադրվեն՝ մարմնական վնասվածք հասցնելու համար։
     Նշենք, որ Ռուդնևը «Համբուրգ»-ում հանդես է գալիս 2012 թվականից։ 2014-ին նա կես տարի վարձավճարով հանդես է եկել «Հանովեր-96»-ում։ Հարձակվողը 31 հանդիպում է անցկացրել Լատվիայի հավաքականի կազմում։
6084 | 0
Facebook